քաղաքականություն

Միանշանակ չէ

14.02.2006

«Արդարացե՞լ են բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի սպասելիքները»: Մեր այս հարցին ի պատասխան` Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Այդ հարցի պատասխանը միանշանակ չէ: Արդարացել են այնքանով, որ բանակցությունները շարունակվելու են, եւ գործընթացը չի ընդհատվել: Չեն արդարացել այնքանով, որ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել»: Ի դեպ, նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի նախագահն …

կարդալ ավելին

ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն

14.02.2006

ԱԺ գարնանային նստաշրջանը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններով էր ուշագրավ, այլ նաեւ նրանով, որ այն առիթ հանդիսացավ, որպեսզի «Օրինաց երկիր»-«Արդարություն»՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի եւ դաշինքի եւս մի քանի կուսակցությունների, բանակցություններ սկսեն 2007թ. ԱԺ ընտրություններին հավանական համագործակցության շուրջ: Մեր աղբյուրների հավաստմամբ, արդեն չորս օր է` շարունակվում են այս հանդիպումները, եւ այն կարող է լուրջ …

կարդալ ավելին

Հին խաղեր

14.02.2006

Մեր` ո՞ւմ կվստահեիք ձեր ոտնահարված իրավունքների պաշտպանությունը հարցին, 1-ին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Իմ նախընտրած թեկնածուն Հրանտ Խաչատրյանն է: Բայց կարող է Ա. Հարությունյանն էլ որպես իրավաբան հետաքրքրվի, թե ինչպես են 1-ին պաշտպանին համարում ազատված՝ չտալով նրան աշխատանքային գրքույկ եւ հասանելիք վերջնահաշիվ»: Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը միացավ «ԱՄ»-ին ու պաշտպանեց Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը: «Գեղամյանն առաջին անգամ …

կարդալ ավելին

«Արդյունքներ չկան. համաձայնություն ձեռք չի բերվել»

14.02.2006

ԼՂՀ հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում կայացած հանդիպման հետ շատերն էին մեծ հույսեր կապում: Լավատեսների թվում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ռոբերտ Քոչարյանը՝ իր «զգուշավոր լավատեսությամբ»: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` նախագահների հանդիպումը տեւել է ավելի, քան չորս ժամ: Թեեւ նախագահների երկօրյա բանակցությունների ընթացքի մասին լիարժեք տեղեկատվություն այդպես էլ չհրապարակվեց, սակայն դատելով …

կարդալ ավելին

Մանդատը լավ բան է

14.02.2006

-Պարոն Արզաքանցյան, ԱԺ գործարար պատգամավորների մոտ կարծես մոդա է դարձել կուսակցություն ստեղծելը: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւել այդ մոդային ու Ձեր սեփական կուսակցությունը ստեղծել: – Ոչ: – Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում գործարարների կողմից կուսակցություններ ստեղծելուն: – Դե, գործարարները համաձայնության են եկել, եւ իրենց պետք է դա ստեղծելը, թող ստեղծեն: Դա իրենց խնդիրն է: Ես էլ` որպես …

կարդալ ավելին

Համապատասխանեցնում են

14.02.2006

Այս օրերին Սահմանադրական դատարանում սկսվել է ՀՀ օրենսդրությունը նոր Սահմադրությանը համապատասխանեցնելու գործընթացը: Պատգամավորները դիմում են ՍԴ-ին` օրենքների համապատասխանությունը որոշելու համար: Այսօր ՀՀ ՍԴ-ում լսվելու են 2005թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում ստորագրված` «1997թ. մայիսի 3-ին ՀՀ եւ Վրաստանի կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության, «1972թ. դեկտեմբերին Ժնեւում ստորագրված` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի», …

կարդալ ավելին

Շահագրգիռ չեն

14.02.2006

Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ լարված հարաբերությունները չեն կարող շրջանցել նաեւ Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե առաջիկայում ԱՄՆ-ը ցանկանա ՀՀ-ում` Իրանի սահմանի մոտ զորքեր տեղակայել, ինչպե՞ս ՀՀ-ն կարձագանքի այդ փաստին: Այս առնչությամբ երեկ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, թե ՀՀ-ն եւ Իրանը տնտեսական համագործակցության մեջ …

կարդալ ավելին

Օմբուդսմենի աթոռը պատգամավորի աթոռից լավը չէ

14.02.2006

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններում ընդդիմությունը մեծ անակնկալ մատուցեց իշխանական կոալիցիային: Օմբուդսմենի նոր ընտրություններում ընդդիմությունը նոր թեկնածու է առաջադրել` ՍԻՄ նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Հրանտ Խաչատրյանին, ինչը, կարծես, խառնել է իշխանությունների խաղաքարտերը, եւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող պատգամավորները հայտնվել են երկընտրանքի առաջ` ենթարկվել պարտադրանքին եւ ընտրել «Քոչարյանի մարդը համարվող» Արմեն Հարությունյանի՞ն, թե՞ իրենց գործընկերոջը` Հ. …

կարդալ ավելին

Սիրալիր ահաբեկում

14.02.2006

Երեկ անհայտ անձինք փորձել են վրաերթի ենթարկել եւ ահաբեկել փաստաբան Մարինա Ջանոյանին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 14.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցի վրա` Երեւանի պետական համալսարանի հարեւանությամբ, երբ տիկին Ջանոյանը պատրաստվում էր տուն մեկնել: «Մայթին կանգնած, մեքենայի էի սպասում, մեկ էլ հանկարծ մի մեքենա կտրուկ արգելակեց, ոնց որ գետնի տակից հանկարծ ծլեր: Մի միլիմետր էր …

կարդալ ավելին

Կոլերովը դարձյալ Հայաստանում է

11.02.2006

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մոտ հյուրընկալվել է ՌԴ նախագահի աշխատակազմի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը։ Հիշեցնենք, որ Կոլերովը 2005թ. մայիսի վերջին կրկին Հայաստանում էր եւ իր խնդրանքով նա հանդիպել է ԱԺ խումբ-խմբակցությունների հետ: Այդ հանդիպումները Կոլերովը նպատակահարմար չի գտել լուսաբանել մամուլում: Այդ ժամանակ էլ շատերը չհասկացան Կոլերովի …

կարդալ ավելին

Քաղաքականություն են խաղում

11.02.2006

2005-2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկն, արդեն մեկ տարի է, ներկայացվել է ԱԺ հաստատմանը: Մասնավորեցման են ներկայացվել նաեւ բժշկական հաստատություններ, որոնց անունները երբեմն հանվում են ցուցակից (հիշենք «Ֆիզիոթերապեւտիկ» ինստիտուտը): Այսօր հերթը հասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաբուժ» ընկերությանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ ընկերությունները մասնավորեցվում են, իսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովների անդամներն այդ …

կարդալ ավելին

Գալիս է Հայաստան

11.02.2006

Ռազմագերիների եւ պատանդների գործերի միջազգային աշխատանքային խմբի գծով մարտին նախատեսվում է Ադրբեջանի գծով կազմակերպության համակարգող Ավեզ Հասանովի այցը Հայաստան, իսկ այնտեղից՝ ԼՂՀ: Նրանք հանդիպումներ կունենան Ռազմագերիների եւ պատանդների գործերով պետական հանձնաժողովում: «Չեմ կարող նախապես որեւէ բան ասել, սակայն չի բացառվում, որ այցի ընթացքում մենք լինենք նաեւ Ստեփանակերտում»,- ասել է Ա.Հասանովը` նշելով, որ այցի նպատակը կբացահայտվի …

կարդալ ավելին

Թասիբի հարց է

11.02.2006

Մեր թղթակցի հարցին ի պատասխան, թե` ձեր իրավունքների պաշտպանությունը կվստահեի՞ք ձեր իսկ կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու Ռուբեն Թորոսյանին, որին առաջադրում էիք հանրապետության օմբուդսմեն, «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն ասել է. «Երբ հայտնվեմ ինձ համար ոչ հատկանշական վիճակում, այդ ժամանակ կկարողանամ այդ հարցին պատասխանել: Ընդհանրապես ինձ համար խորթ է, որ իմ թասիբս ուրիշը պահի, բայց …

կարդալ ավելին

Ուշացած հրավեր

11.02.2006

Թեեւ երեկ Մամուլի ազգային ակումբում կայացած «Հայ-իրանական հարաբերությունները աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին» թեմայով քննարկմանը հրավիրված է եղել նաեւ ԱՄՆ դեսպանատունը, սակայն վերջինիս ներկայացուցիչները բացակայում էին: Քննարկման ընթացքում ակնարկվեց, որ դեսպանատան կողմից հրավերի մերժումը քաղաքական ենթատեքստ է պարունակում: Սակայն, ինչպես տեղեկացանք դեսպանատան լրատվական բաժնից, այս հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ հրավերը ստացվել է քննարկումից ընդամենը մեկ …

կարդալ ավելին

Զանգողն Աղվան Հովսեփյա՞նն էր

11.02.2006

Արտաշես Գեղամյանը երեկ հերքեց լուրերը, թե օմբուդսմենի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ իր կուսակից Աղասի Արշակյանը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները դադարեցրել է իր համառ հեռախոսազանգերից հետո: Սակայն նա չհերքեց, որ այդ զանգերը եղել են Գլխավոր դատախազությունից` ի դեմս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: «Հեռանալիս Արշակյանն ինձ անհապաղ զանգել ու ներկայացրել է պատճառները` ասելով, որ մարդկայնորեն իրեն շատ ծանր …

կարդալ ավելին

Բանակցությունները սկսվել են

11.02.2006

Երեկ Ռամբույեում սկսվել են ԼՂՀ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Մինչ այդ երկու երկրների նախագահներից յուրաքանչյուրի հետ առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Բանակցություններից հետո, սակայն, կողմերը հրաժարվել են տեղեկացնել, թե ինչ հարցերի շուրջ է տեղի ունեցել նախագահների առանձնազրույցը: Բանակցություններից հետո կարծիք է հայտնել միայն Ֆրանսիայի նախագահը` հայտարարելով, թե այս բանակցությունները խաղաղության …

կարդալ ավելին

Առանցքային համաձայնությունը փաստացի պատրա՞ստ է

11.02.2006

Այս բանակցությունների հետ շատերը մեծ հույսեր են կապում: Ոմանց կարծիքով՝ այն կարող է բեկումնային լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Հանդիպման հետ մեծ հույսեր են կապում հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունները երեկ ընթացել են մի քանի փուլերով: Սկզբում Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հանդիպում է ունեցել նախ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնուհետեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս չլուծել ԼՂ հիմնահարցը

11.02.2006

Այս օրերին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) խնդրի կարգավորման շուրջ բանակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը: Այդ հանդիպման հետ շատերը, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մեծ հույսեր են կապում: Սակայն քիչ չեն նաեւ թերահավատները: Օրինակ` Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի: Նա …

կարդալ ավելին

Խոչընդոտը ՌԴ-ն է

11.02.2006

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտված լավատեսական տրամադրությունները գնալով մարում են: Բացի միջազգային հանրությունից, այսօր եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ոչ ոք չի ակնկալում, որ հանդիպման արդյունքում կողմերը կկարողանան համաձայնության գալ սկզբունքային հարցերի շուրջ: Եվ հակամարտող կողմերն իրենք են հայտարարում, որ բանակցային գործընթացում այս հանդիպումը հազիվ թե ճեղքվածք առաջացնի: Ընդհանրապես, բանակցությունների բովանդակությունը խիստ գաղտնի է պահվում: Իսկ …

կարդալ ավելին

Չեն մերժում, բայց կընտրե՞ն

11.02.2006

Երեկ ԱԺ ճեպազրույցում «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը խոստովանեց, որ օմբուդսմենի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելը զուտ պատրվակ էր` ԼՂՀ հարցի կարգավորման այս փուլում միջազգային կառույցներին ցույց տալու համար, որ մեր երկրում սաղմնավորվում են ժողովրդավարությանը հետդարձի «սիմպտոմները»: Նա նաեւ չթաքցրեց, որ ԱԺ մեծամասնությունն ու իշխանություններն էլ են իրենց այդ քայլը նույն նպատակին ծառայեցնելու: Այս անթաքույց …

կարդալ ավելին