Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մոտ հյուրընկալվել է ՌԴ նախագահի աշխատակազմի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը։ Հիշեցնենք, որ Կոլերովը 2005թ. մայիսի վերջին կրկին Հայաստանում էր եւ իր խնդրանքով նա հանդիպել է ԱԺ խումբ-խմբակցությունների հետ: Այդ հանդիպումները Կոլերովը նպատակահարմար չի գտել լուսաբանել մամուլում: Այդ ժամանակ էլ շատերը չհասկացան Կոլերովի այցի նպատակը, քանի որ նա մեր պատգամավորներից հետաքրքրվել է ՏԻՄ ընտրությունների եւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի եւ այդ ընթացքում հնարավոր քաղաքական զարգացումների մասին: