Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ լարված հարաբերությունները չեն կարող շրջանցել նաեւ Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե առաջիկայում ԱՄՆ-ը ցանկանա ՀՀ-ում` Իրանի սահմանի մոտ զորքեր տեղակայել, ինչպե՞ս ՀՀ-ն կարձագանքի այդ փաստին: Այս առնչությամբ երեկ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, թե ՀՀ-ն եւ Իրանը տնտեսական համագործակցության մեջ են եւ այդ փաստը միջազգային հանրության կողմից նորմալ է ընկալվում: «Մենք ոչ մեծ երկիր ենք տարածաշրջանում եւ շահագրգիռ ենք տարածաշրջանի զարգացմամբ ու կայունացմամբ»,- ասաց Մ. Շահգելդյանը: