Ուշացած հրավեր

11/02/2006

Թեեւ երեկ Մամուլի ազգային ակումբում կայացած «Հայ-իրանական հարաբերությունները աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին» թեմայով քննարկմանը հրավիրված է եղել նաեւ ԱՄՆ դեսպանատունը, սակայն վերջինիս ներկայացուցիչները բացակայում էին: Քննարկման ընթացքում ակնարկվեց, որ դեսպանատան կողմից հրավերի մերժումը քաղաքական ենթատեքստ է պարունակում: Սակայն, ինչպես տեղեկացանք դեսպանատան լրատվական բաժնից, այս հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ հրավերը ստացվել է քննարկումից ընդամենը մեկ օր առաջ, հետեւաբար դեսպանատունը չէր կարող որեւէ ներկայացուցչի ուղարկել: