Այս օրերին Սահմանադրական դատարանում սկսվել է ՀՀ օրենսդրությունը նոր Սահմադրությանը համապատասխանեցնելու գործընթացը: Պատգամավորները դիմում են ՍԴ-ին` օրենքների համապատասխանությունը որոշելու համար: Այսօր ՀՀ ՍԴ-ում լսվելու են 2005թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում ստորագրված` «1997թ. մայիսի 3-ին ՀՀ եւ Վրաստանի կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության, «1972թ. դեկտեմբերին Ժնեւում ստորագրված` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի», որին միացել է նաեւ ՀՀ-ն եւ 2002թ. դեկտեմբերին Նյու Յորքում ստորագրված «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի»` ՀՀ Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին համապատասխանեցնելու հարցերը: