Ուզում է անձամբ տեսնել

28/02/2006

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հերթական զավեշտալի առաջարկությամբ: Նրանք պաշտոնապես դիմել են ՀՀ-ում Հունգարիայի հյուպատոսություն` կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանին եւ նախագահի օգնական Ա. Աղանիկյանին երկիր մուտք գործելու թույլտվություն տրամադրելու խնդրանքով: Ուրիխանյանը նախատեսում է ներկա լինել մարտի 7-ին կայանալիք Ռամիլ Սաֆարովի գործով դատական նիստին: Հիշեցնենք, որ Ուրիխանյանը խոստացել էր 120 հազար դոլար նվիրել նրան, ով կսպանի հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

Ա.Գ.