«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն օրերս հայտարարել էր, թե ԼՂՀ հիմնախնդրի շուրջ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ: Պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել նաեւ «Արդարություն» դաշինքը: «Համազգային խնդիրների շուրջ մենք չենք բացառում համագործակցությունը: Օրինակ` Ջուղայի խնդրի հետ կապված արդեն եղել է այդպիսի համագործակցություն: Բայց ասեմ, որ հենց մեր երկրի գերագույն շահերը պահանջում են ունենալ օրինական, ժողովրդավար իշխանություններ: Եվ այդ դեպքում, հավատացեք, ավելի արդյունավետ կկարողանանք դիմագրավել արտերկրի հնարավոր ճնշումներին»,- ասաց ԱԺ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: