Հանրաքվեն՝ ճանաչելուց հետո

28/02/2006

«Եթե միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի Կոսովոյի անկախությունը, Մերձդնեստրի իշխանություններն անկախության հանրաքվե կանցկացնեն»,- երեկ հայտարարել է Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Եվգենի Շեւչուկը: «Մենք գտնում ենք, որ Մերձդնեստրի բնակիչներն իրենց պետականության ճանաչման ոչ պակաս իրավունք ունեն, քան Կոսովոյի բնակիչները»,- ասել է նա: Ըստ Շեւչուկի` Կոսովոյի հարցի լուծումը նախադեպ կստեղծի նաեւ այլ չճանաչված հանրապետությունների՝ ԼՂՀ-ի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար: Խոսնակը նաեւ համոզված է, որ Մոլդովան վաղ թե ուշ միանալու է Ռումինիային: «Այդ պատճառով էլ ես գտնում եմ, որ Մերձդնեստրն իր ճակատագիրը տնօրինելու լիակատար իրավունք ունի», – ասել է Շեւչուկը: