Բողոքի ցույց Փարիզում

05/03/2006

Նախօրեին մոտ հազար հայ է մասնակցել Փարիզում Ադրբեջանի դեսպանության շենքից ոչ հեռու, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ավերման դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ցույցի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել այդ մշակութային հանցագործությունը: Ցույցի կազմակերպիչները եւ մի շարք ֆրանսիացի խորհրդարանականներ հավաքվածներին ներկայացրել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանոցի ավերման փաստեր: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի նախագահ Ալեքսիս Գովցյանն էլ Բաքվին կոչ է արել ներողություն խնդրել կատարվածի համար: