ՀՀԿ-ն դեմ է հեռարձակմանը

24/02/2006

Երեկ ԱԺ խումբ- խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել էին Արթուր Բաղդասարյանի մոտ` քննարկելու «ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Քննարկմանը ներկա չի եղել միայն ՄԱԿ խմբակցությունը` պատճառաբանությամբ, թե ինքն ունի իր սեփական նախագիծը:

Երեկ բուռն քննարկման առիթ հանդիսացավ այն, թե արդյոք պատգամավորական խումբ-խմբակցությունների կողմից հնչեցվող հարցապնդումները պե՞տք է հեռարձակվեն, թե՞ ոչ: Նշենք, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ պատգամավորները ոչ միայն կառավարությանը հարց տալու իրավունք ունեն, այլեւ խմբակցությունների անունից հարցապնդում անելու: Հեռարձակմանը դեմ էր միայն «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա վստահեցնում է, թե հեռարձակման դեպքում երկրորդական են դառնում օրենքների քննարկումները, եւ առաջարկում է հարցապնդումները հեռարձակելու դեպքում հեռարձակել նաեւ օրենքների նախագծերի քննարկումները: Ըստ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի, Գ. Սահակյանի առաջարկն ի սկզբանե դատապարտված է, քանի որ ԱԺ բոլոր նիստերի հեռարձակումը հնարավոր չէ նույնիսկ ֆիզիկապես: Քննարկումները հետաձգվեցին մինչեւ մյուս շաբաթ, որի ընթացքում կոալիցիան պետք է փորձի լեզու գտնել ՀՀԿ-ի հետ: