Հարվածել է ավտոկանգառի աշխատակցին

22/02/2006

Մեր տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանն, այցելելով «Տաշիր» առեւտրի կենտրոն, ավտոմեքենան կանգնեցրել է անթույլատրելի տեղում` խանգարելով ավտոկանգառի բնականոն գործունեությանը: Երբ կանգառի աշխատակիցը Վարյանին զգուշացրել է այս մասին, վերջինս հարվածել է նրան: Միջադեպին խառնվել են «Տաշիրի» ավտոկանգառի պետն ու անվտանգության աշխատակիցները: Մեր տեղեկություններով, Վարյանը, այդպես էլ չմտնելով առեւտրի կենտրոն, հեռացել է: