ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը փետրվարի 19-ին քաղաքական հանդիպում է ունեցել Վանաձորում: Նա էլ դաշնակցականների նման իր հանդիպումներն աշխատում է հնարավորինս փակ, գաղտնի անցկացնել: Նրա հետ հանդիպմանը մասնակցել են սահմանափակ թվով մարդիկ, այն էլ` հրավիրատոմսերով: Իսկ «Լոռի» հ/ը եթերում նա հասցրել է քննադատել այն քաղաքական գործիչներին, ովքեր 1998թ. «մի գիշերվա ընթացքում դարձան երկրապահ»: Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է ՀՅԴ գնահատականը Թումանյանին, որն օրը ցերեկով դարձավ «Նոր երկրի» նախագահ` մնալով «հին երկրի» նախագահի աշխատակազմի ղեկավար: