Բաժանորդն անհասանելի էր

18/02/2006

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ Աղասի Արշակյանն, ըստ պատգամավորների, երեկ օմբուդսմենի ողջ ընտրության ժամանակ անջատել է իր բջջային հեռախոսը: Պատճառը, հավանաբար, այն է եղել, որ պարոն Արշակյանը վախեցել է, թե նորից իրեն կզանգահարի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու կհրահանգի լռել օմբուդսմենի քվեարկության ժամանակ նկատած ընտրակեղծիքների մասին եւ դուրս գալ հաշվիչ հանձնաժողովից: Հիշեցնենք, որ օմբուդսմենի ընտրությունների առաջին փուլում, ըստ մամուլի հրապարակումների, Արշակյանին էր զանգահարել Ա. Հովսեփյանն ու կարգադրել դուրս գալ հանձնաժողովից: