Ափսոս էր թեկնածուն

18/02/2006

Օմբուդսմենի քվեարկությանը մասնակցելու համար երեկ ԱԺ-ում էր նաեւ պատգամավոր Լեւոն Սարգսյանը: Վերջինս` քվեաթերթիկը ձեռքը վերցնելուն պես՝ իր գործընկերներին հարցրեց. «Հիմա ի՞նչ պետք է անեմ»: Ի պատասխան՝ հանձնաժողովականներից մեկը նրան հուշեց. «Հրանտին պիտի ջնջես»: Լ. Սարգսյանը քվեախցից դուրս գալուն պես հոգոց հանելով ասաց. «Էհ, Հրանտ ջան»՝ ու թերթիկը գցեց քվեարկղը: Ի դեպ, երեկ ԱԺ-ում լուրեր էին տարածվել, թե կոալիցիոն կուսակցությունները որոշել են որպես ապացույց տարբեր «գծերով» դեմ քվեարկել Հ. Խաչատրյանին, որպեսզի հաշվիչ հանձնաժողովականների համար պարզ լինի, թե որ կուսակցությունն է խախտել պայմանավորվածությունը: Ըստ լուրերի, ՀՀԿ-ական պատգամավորների «պարոլը» մեկ ուղիղ գիծն էր, ՕԵԿ-ականներինը՝ երկու ուղիղ գիծը, իսկ դաշնակցականների «պարոլը» պետք է լիներ ալիքաձեւ գիծը: