Այս օրերին կոալիցիոն կուսակցությունները զբաղված են ոչ միայն իրար տակ փորելով, այլեւ ընդդիմության հետ շփման եզրեր որոնելով: «Այսօրվա իշխանական կուսակցությունները բազմաթիվ անգամներ ուղիղ տեքստով ասել են, որ «եթե մեզ հետ այսպես չվարվես, կդառնանք ընդդիմադիր: Խոսքը միան ՀՀԿ-ի մասին չէ, այդպես են արել նաեւ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: Դա ուրախալի փաստ է, որովհետեւ նշանակում է, որ իրենք էլ այսօրվա վիճակից գոհ չեն եւ ինչքան էլ փորձեն իրենց քայլերն արդարացնել, նաեւ ամրագրում են, որ շատ բաներ այս երկրում կայացած չեն: Բայց երբ այս կուսակցությունները սկսեն այդ մեղքերը փնտրել կոալիցիայի չորրորդ կողմի՝ Ռ. Քոչարյանի մեջ (որը հիմնական թելադրողն է), երկրում շատ բան կփոխվի»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը: