Էներգետիկ անկախություն

07/02/2006

«Առաջիկա տարիներին Ադրբեջանը դառնալու է էներգակիրների կարեւոր աղբյուր ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար»,- Աստարայի շրջանում մոդուլային տիպի էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, 2005թ. Ադրբեջանում արդյունահանվել է 22 միլիոն տոննա նավթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ըստ նրա, առաջիկա տարիներին Ադրբեջանում արդյունահանվելու է տարեկան 50-60 միլիոն տոննա նավթ: «Դա մեզ թույլ է տալիս էներգետիկ անվտանգության հարցում ոչ մեկից կախված չլինել»,- հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նաեւ շեշտել է, որ «տարածաշրջանում վերջին էներգետիկ ճգնաժամը եւ մի շարք պետությունների փորձը վկայում են, որ էներգետիկ կախվածությունը հղի է լուրջ տնտեսական, սոցիալական եւ նույնիսկ քաղաքական խնդիրներով»: «Մենք հուսալիորեն կապահովենք սեփական էներգետիկ անվտանգությունը»,- եզրափակել է նա: