Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան, որի տակ ստորագրել են նաեւ կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները: Սակայն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չգիտի, թե ովքեր են այն համարձակները, որ հանդգնել են դեմ դուրս գալ կառավարության որոշմանը: Երեկ պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Դեռ ինձ չեն ներկայացրել այդ փաստաթուղթը, որ ես կարողանամ կողմնորոշվել: Ներկայացնեն, կպարզենք, թե ովքեր են եղել եւ ինչի համար են միացել»: