Օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նրա եւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջեւ: Վերջինիս ՕԵԿ նախագահն ուղղակի առաջարկել է 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Ս. Բաբայանը հստակ պատասխան չի տվել եւ խոստացել է մտածել: Իսկ նախորդ շաբաթ Ս. Բաբայանը հանդիպել է ամերիկյան որոշ դիվանագետների հետ եւ վերջիններիս հավաստիացրել, թե ներկա քաղաքական դաշտում ինքը մեծ առաքելություն է իրականացնելու՝ այնպես է անելու, որպեսզի ոչ մի կուսակցություն 2007-ի խորհրդարանական ընտրություններում չկարողանա մեծամասնություն կազմել: Բաբայանի այս տարօրինակ խոստովանությունն ապշեցրել է ամերիկացի դիվանագետին: Վերջինս ընդդիմադիր որոշ շրջանակներում խոստովանել է, որ այդպես էլ գլուխ չի հանել, թե Բաբայանն այդ ինչ միջոցներով է խոչընդոտելու կուսակցություններին: