Աշխատենք միասին

07/02/2006

«Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը` մի շարք թերությունների պատճառով, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը երեկ մերժեց ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը կառավարության ներկայացուցիչներին ու պատգամավորներին հորդորեց` ասելով. «Աշխատեք միասին եւ քրիստոնեական տեսքի բերեք այդ օրինագիծը»: Ի դեպ, երեկ նույն հանձնաժողովը դարձյալ Գալուստ Սահակյանի առաջարկով մերժեց անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների հարցը մտցնել քառօրյա նիստերի օրակարգ: