Երեք սատկած հավ

27/01/2006

«168 Ժամի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ հունվարի 22-ի գիշերը Երկաթգծի կայարանում իջեւանած բեռնատար գնացքներից մեկում բանվորները պարկերի մեջ սատկած հավեր են հայտնաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ Հակահամաճարակային հիգիենիկ տեսչության աշխատակիցները: Երեկ մեր աղբյուրները տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները հավերը եւ Երկաթգծի բանվորներին տանելուց զատ խստորեն հրահանգել են լրագրողներին այդ միջադեպի մասին որեւէ տեղեկություն չտալ: Մեր տվյալներով` բեռնատար գնացքն ունեցել է 3 վագոն եւ Երեւան է ուղեւորվել Ուկրաինայից: Գնացքը երկաթ է տեղափոխել: Բանվորները երկաթը բեռնաթափելիս մի վագոնից հայտնաբերել են մեկ, իսկ մյուս վագոնից՝ երկու տոպրակ, որոնց մեջ եղել են 3 հատ սատկած հավեր: