Գազի թանկացումն իշխանություններին ցուցաբերվող աջակցության գինն է

01/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Այն բանից հետո, երբ ՌԴ-ի կողմից որոշում կայացվեց բարձրացնել նաեւ Հայաստան ներմուծվող գազի սակագինը, ՀՀ-ում հակառուսական ալիք բարձրացավ: Անգամ ամենառուսամետ գործիչներն այսօր բավական կոշտ հայտարարություններ են անում ՌԴ հասցեին:

Սակայն այս ֆոնին բացառություն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ով Մամուլի ազգային ակումբում երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ աշխատում էր ամեն կերպ հեռու մնալ ՌԴ-ի հասցեին կոշտ հայտարարություններ անելուց: «Գազի գնի թանկացումն ուղղված չէ հատկապես ՀՀ-ին, այլ ուղղված է գուցեեւ առաջին հերթին Ուկրաինային, Վրաստանին, եւ հավանաբար ռուսներն այս դեպքում առաջնորդվել են հետեւյալ տրամաբանությամբ. «սպր Րցո