Նախարարը զարմանում է

21/01/2006

Կրթության եւ գիտության նախարարության տարեկան հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԿԳ նախարար Սերգո Երիցյանին ասել է, որ բուհական ընդունելության քննությունների գործընթացում առկա թերությունները մնում են նախարարության հիմնախնդիրների շարքում: Այնուամենայնիվ, նախարարի ասուլիսի ժամանակ երբ լրագրողներից մեկը հարց բարձրացրեց այդ թերությունների մասին, Ս. Երիցյանը զարմացավ. «Ի՞նչ դժգոհությունների մասին է խոսքը»: Այնուհետեւ նա նշեց, որ գնահատման եւ թեստավորման նոր համակարգի ներդրումը էապես կբարելավի ընդունելությունների ընթացակարգը: Ի դեպ, վարչապետն իր բողոքն է արտահայտել նաեւ գիտության ֆինանսավորման ոչ բավարար մակարդակից: