քաղաքականություն

ԱԳՆ նոր նախարարը

31.12.2005

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հրամանագիր է ստորագրել Գեորգի Պետրոսյանին արտգործնախարար նշանակելու մասին: Մի այլ հրամանագրով նախկին նախարար Արման Մելիքյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Նշենք, որ Գեորգի Պետրոսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է: 1992-94թթ. Գեորգի Պետրոսյանը եղել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար: Մինչեւ ԱԳՆ նախարար նշանակվելը նա աշխատել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնում, լինելով նաեւ Անվտանգության …

կարդալ ավելին

Գալոյանը՝ դեսպան

31.12.2005

ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Աշոտ Գալոյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նշենք, որ բացի ԱԳՆ խորհրդական աշխատելուց, նա հանդիսացել է նաեւ ԳՌԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար: Իսկ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Հովակիմյանը Քոչարյանի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր …

կարդալ ավելին

Ադրբեջանը բողոքել է

31.12.2005

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայությանը՝ ուրբաթ օրը ռուս-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանի Արտգործնախարարության խոսնակ Թահիր Թաղիզադեն ANS հեռուստաընկերությանն ասել է, թե «պետական մակարդակով Ռուսաստանին նոտա հղելու հարցը կախված կլինի Սահմանապահ ծառայության կողմից անցկացվող հետաքննության արդյունքներից»: Հիշեցնենք, որ Դաղստանի ձկնորսության վերահսկման վարչության մի խումբ աշխատակիցներ ուրբաթ օրը …

կարդալ ավելին

Օմբուդսմենի նամակը

31.12.2005

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որում տեղեկացրել է այն մասին, որ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, երբ անհրաժեշտ լրացումներ չեն կատարվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, առաջանում է իրավիճակ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անորոշ ժամանակով կարող է զրկված լինել գործելու իրավասություններից: «Քանի որ …

կարդալ ավելին

Բուլդոգի համառություն ընդդիմությանը

31.12.2005

Ընդամենը չորս օր, եւ մենք հրաժեշտ կտանք 2005 թվականին: Նոր տարվա գիշերը Ձմեռ պապի հրաշալի հայտնությանը հավատում եւ սպասում են ոչ միայն փոքրիկները, այլեւ մեծերը: Այս հարցում, թերեւս, բացառություն չեն նաեւ մեր քաղաքական գործիչները: Եվ, սովորության համաձայն, Ամանորի նախաշեմին փորձեցինք պարզել, թե Ձմեռ պապից ի՞նչ կխնդրեին նրանք: «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյան. …

կարդալ ավելին

Մեղսունակ է

31.12.2005

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ հրապարակել է մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատական գործով բժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ դատապաշտպան Լիզա Ջափարիձեն հայտնել է, թե Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ, սակայն «մեծամոլության սինդրոմի» հակում ունի: Ավելի …

կարդալ ավելին

Հեղափոխության գույները մգանալու են

31.12.2005

«Հանրապետություն» կուսակցության գրասենյակը փակ կլինի ընդամենը 5 օր` դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը: Ամսի 4-ին նրանք կվերադառնան ակտիվ քաղաքականություն, քանի որ, ինչպես նշեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ընդդիմությունը «երկար տոնախմբությամբ տարվելու ժամանակ չունի»: Միասնական ընդդիմության իրական գործընթացները կսկսվեն Սուրբ Ծնունդից հետո, իսկ մինչ այդ «18+8» ընդդիմադիր ֆորմատի կազմում ընդգրկված կուսակցությունները կզբաղվեն կուսակցական կոմիտեներ ձեւավորելով: Դրանից հետո, …

կարդալ ավելին

Գալիս են նոր «ղալմաղալներ»

31.12.2005

Ռուսական գազը թանկացավ նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի համար: Սակայն եթե այդ երկրներին մատակարարվող ռուսական գազի գների շեշտակի բարձրացումը բացատրվում է Ռուսաստանի նկատմամբ այդ երկրների ըմբոստ կեցվածքով, ապա հստակ պատասխան չկա այն հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն նույն կերպ վարվում իր խեղճ ֆորպոստի հետ: Պարզվում է՝ Ռուսաստանը նման քայլի է դիմել` ՀՀ հանդեպ եղբայրական սիրուց դրդված: …

կարդալ ավելին

Սահակաշվիլին ամենահեղինակավորն է

31.12.2005

Վրացական «Քվիլիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումների արդյունքներով, երկրում «ամենահեղինակավոր մարդն» է ճանաչվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին ձայն է տվել հարցվածների 86,6 %-ը: Հարցման արդյունքներով, Վրաստանում ամենահեղինակավոր մարդկանց թվում են նաեւ գործարար Բադրի Պատարկացիշվիլին (43,2%), խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն (37,6%), Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Իրակլի Օքրուաշվիլին եւ Վանո Մերաբիշվիլին՝ համապատասխանաբար 35,4 եւ 24,3%-ով: Հետաքրքիր …

կարդալ ավելին

Գուցե 2006-ն ավելի հաջող կլինի

31.12.2005

Ընդհանրապես, Նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող քաղաքական տարին եւ գնահատականներ տալ կարեւորագույն իրադարձություններին։ Ու թեեւ այս առումով անցնող տարին բավականին հարուստ էր իրադարձություններով, այնուհանդերձ, պետք է արձանագրել, որ պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություններ տեղի չունեցան։ 2005-ին երկու «զանգվածային միջոցառումներ» կազմակերպվեցին. Միասնության շուրջպարն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Ընդ որում, այս երկու միջոցառումներն էլ …

կարդալ ավելին

Փոխադարձ ագրեսիվ վերաբերմունք

31.12.2005

Երեւանի Մամուլի ակումբի (Հայաստան), «Ենի նեսիլ»-ի (Ադրբեջան) եւ «Black Sea Press» ընկերակցության (Վրաստան) լրագրողների միավորման եւ «Եվրասիա» հիմնադրամի կողմից ուսումնասիրություն է իրականացվել «Հասարակությունը եւ Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ները. տարածաշրջանային հիմնախնդիրների փոխընդունելի լուծումների փնտրում» նախագծի շրջանակներում: Նախագծի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում համագործակցության, կոնֆլիկտային հարցերի լուծումների համար վստահելի մթնոլորտի եւ բարենպաստ ինֆորմացիոն դաշտի ձեւավորումն է: Ուսումնասիրությունների համար …

կարդալ ավելին

2006 թվականը՝ փոխատեղումների տարի

31.12.2005

Այս տարվա նախատոնական օրերը, քաղաքական առումով, սկզբունքորեն տարբերվում են նախորդներից, քանի որ՝ ա) նախընտրական տարի է, բ) արեւմտյան տարբեր ուժերի բնութագրմամբ՝ «հարմար» տարի է ԼՂՀ հիմնախնդիրը լուծելու համար, գ) hունվարի 1-ից թանկանում է գազի գինը, ինչը միանգամից կարող է սրել հանրապետության համեմատաբար կայունացող սոցիալական վիճակը: Անցնող տարվա վերջին հոդվածը կարելի է համարել խաղի միաժամանակյա սեանս, …

կարդալ ավելին

Գեղամյանը հրաժարվե՞լ է ընթերցել

26.12.2005

Մեր թերթի նախորդ համարում նշել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղած Րաֆֆի Հովհաննիսյանի 21 հարցը սկզբում առաջարկվել է ընթերցել ընդդիմության մեկ այլ ծանրակշիռ լիդերի, որը, սակայն, հրաժարվել է: «Պարլամենտսկայա գազետա» ռուսական թերթի՝ Դաշնային ժողովի հետ աշխատանքի գծով բաժնի խմբագիր Սերգեյ Տրուսեւիչը վստահ է, որ այդ գործիչն Արտաշես Գեղամյանն է. «Ինչ վերաբերում է ընդդիմության լիդերներին, ապա նախագահի …

կարդալ ավելին

Կողմերը համաձայն չեն

26.12.2005

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանը դեմ չէ դուրս բերել զորքերը գրավյալ մի քանի տարածքներից՝ նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հաստատումը: «Այդ հարցի շուրջ իմ դիրքորոշումը ձեւավորվել է Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաեւ` հասարակական կարծիքի վերլուծության հիման վրա»,- «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նշել է Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, …

կարդալ ավելին

Ամեն

26.12.2005

Վերջին շրջանում կոալիցիոն կուսակցությունների մեջ «գզվռտոց» է ընկել: Երբ երեկ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանից այս կապակցությամբ կարծիք հարցրինք, վերջինս խնդրեց ընդամենն արձանագրել. «Ամեն»:

կարդալ ավելին

Բաղդասարովը կուսակցություն է գրանցում

26.12.2005

Ներկայումս Հայաստանում գրանցված է 71 կուսակցություն: Ընթացքի մեջ է եւս երեք կուսակցությունների գրանցումը: Գրանցման փուլում է «Մայր Հայրենիք» կուսակցությունը, որը, մեր տեղեկություններով` Հրազդանի ցեմենտի՝ «Միկա Ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն է: Նկատի ունենալով այն, որ տվյալ գործարանի սեփականատերը Միխայիլ Բաղդասարովն է, հետեւաբար կարելի է ասել, որ այս կուսակցությունն էլ է ինքը հիմնադրում:

կարդալ ավելին

Փաստաթուղթ չկա

26.12.2005

«ԼՂՀ կարգավորման վերաբերյալ առայժմ ոչ մի փաստաթուղթ չկա»,- այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությանը: Ըստ նրա, կան որոշակի սկզբունքային հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել: «Մի փոքր համբերություն է հարկավոր: Եթե մենք համաձայնության հասնենք սկզբունքային հարցերի շուրջ, ապա կարող է ինչ-որ բան ստացվել: Սակայն առայժմ …

կարդալ ավելին

Անհնարին բաներ

26.12.2005

Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանն օրերս դիմել է ՀՀԿ վերնախավի մի ներկայացուցչի` խնդրելով իրեն ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում: Սակայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ խորհրդակցելուց հետո Հրանտ Վարդանյանին մերժել են՝ ասելով, որ «դա անհնարին է»:

կարդալ ավելին

Աշխատավարձի իջեցում

26.12.2005

Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատավարձը նվազեցնելու մասին: Նոր տարվա հունվարի 1-ից նախագահը ներկայիս ամսական 90 միլիոն մանաթի (19.600 դոլար) փոխարեն կստանա 75 միլիոն մանաթ (16.500 դոլար): Խորհրդարանն այդ որոշումն ընդունել է նախագահ Իլհամ Ալիեւի օրենսդրական նախաձեռնությամբ: 115 պատգամավորներից որոշման օգտին է քվեարկել 89-ը, այդ թվում` առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: 2005թ. հոկտեմբերի …

կարդալ ավելին

Ի՞նչ պիտի ասի Բաղդասարյանը

26.12.2005

«Հույսը վերջինն է կորում: Ես հույս ունեմ, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն իր ուղղությունը կշարունակի եւ ինչ-որ լուծումներ կգտնվեն գազի գնի բարձրացման հարցում,- կարծում է Ա. Բաղդասարյանը։ -Հակառակ պարագայում ինձ համար շատ դժվար է լինելու պատասխանել մեր հայրենակիցների հարցերին, թե ինչով ենք բացատրում հայ-ռուսական համագործակցությունը, երբ տեղի են ունենում նման թանկացումներ: Այլ հարցեր էլ կարող են …

կարդալ ավելին