Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ հրապարակել է մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատական գործով բժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ դատապաշտպան Լիզա Ջափարիձեն հայտնել է, թե Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ, սակայն «մեծամոլության սինդրոմի» հակում ունի: Ավելի վաղ վրացական իշխանությունները տեղական հեռուստաընկերություններին տրամադրել էին մի տեսաերիզ, որում Հարությունյանը խոստովանում է, թե հենց ինքն է նռնակը նետել նախագահներ Բուշի եւ Սահակաշվիլիի ուղղությամբ: