Վրացական «Քվիլիս պալիտրա» թերթի անցկացրած հարցումների արդյունքներով, երկրում «ամենահեղինակավոր մարդն» է ճանաչվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին ձայն է տվել հարցվածների 86,6 %-ը: Հարցման արդյունքներով, Վրաստանում ամենահեղինակավոր մարդկանց թվում են նաեւ գործարար Բադրի Պատարկացիշվիլին (43,2%), խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն (37,6%), Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Իրակլի Օքրուաշվիլին եւ Վանո Մերաբիշվիլին՝ համապատասխանաբար 35,4 եւ 24,3%-ով: Հետաքրքիր է, որ հարցվածների համարյա 1%-ը Վրաստանի ամենահեղինակավոր մարդ է համարում Ջորջ Սորոսին, իսկ 2,5%-ը դեռ հավատում են երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ամենազորությանը: