Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատավարձը նվազեցնելու մասին: Նոր տարվա հունվարի 1-ից նախագահը ներկայիս ամսական 90 միլիոն մանաթի (19.600 դոլար) փոխարեն կստանա 75 միլիոն մանաթ (16.500 դոլար): Խորհրդարանն այդ որոշումն ընդունել է նախագահ Իլհամ Ալիեւի օրենսդրական նախաձեռնությամբ: 115 պատգամավորներից որոշման օգտին է քվեարկել 89-ը, այդ թվում` առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան: 2005թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը կազմել է մոտ 32 դոլար: Կրտսեր Ալիեւի նախագահության օրոք նվազագույն աշխատավարձը 2,5 անգամ աճել է: