Բաղդասարովը կուսակցություն է գրանցում

26/12/2005

Ներկայումս Հայաստանում գրանցված է 71 կուսակցություն: Ընթացքի մեջ է եւս երեք կուսակցությունների գրանցումը: Գրանցման փուլում է «Մայր Հայրենիք» կուսակցությունը, որը, մեր տեղեկություններով` Հրազդանի ցեմենտի՝ «Միկա Ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն է: Նկատի ունենալով այն, որ տվյալ գործարանի սեփականատերը Միխայիլ Բաղդասարովն է, հետեւաբար կարելի է ասել, որ այս կուսակցությունն էլ է ինքը հիմնադրում: