ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Աշոտ Գալոյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նշենք, որ բացի ԱԳՆ խորհրդական աշխատելուց, նա հանդիսացել է նաեւ ԳՌԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար: Իսկ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Հովակիմյանը Քոչարյանի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։