Փաստաթուղթ չկա

26/12/2005

«ԼՂՀ կարգավորման վերաբերյալ առայժմ ոչ մի փաստաթուղթ չկա»,- այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությանը: Ըստ նրա, կան որոշակի սկզբունքային հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել: «Մի փոքր համբերություն է հարկավոր: Եթե մենք համաձայնության հասնենք սկզբունքային հարցերի շուրջ, ապա կարող է ինչ-որ բան ստացվել: Սակայն առայժմ վաղ է խոսել այդ մասին»,- նշել է Էլմար Մամեդյարովը: