քաղաքականություն

Պատասխան Շավարշ Քոչարյանին

23.12.2005

«Նման գործընթացները որոշակի ժամանակ են պահանջում: Նոյեմբերի 27-ի հանրաքվեն լինելու է այս իշխանությունների վերջի սկիզբը, եւ այս գործընթացները շարունակվելու են: Ես, համենայն դեպս, պայքարում եմ ՀՀ-ում արդարություն, դեմոկրատական սկզբունքներ, արդար ընտրություններ ստեղծելու համար: Ինչ է անում ինքը` իշխանություններին գովերգելով, պաշտոնի ձգտելով, դա իր խնդիրն է: Ես ընդհանրապես վիրավորանքների կողմնակից չեմ եւ երբեք խնդիրները չեմ տեղափոխել …

կարդալ ավելին

ԱՊՀ-ն ապօրինի նախագահների ակո՞ւմբ է

23.12.2005

Իսկ գազի գնի կտրուկ թանկացումով ՌԴ-ն հերթական ապտակը հասցրեց մեզ: Ու փոխանակ այս ամենից մեր բարձրաստիճան պաշտոնյաները որոշակի դասեր քաղեն եւ իրենց արտաքին քաղաքականության մեջ ճշգրտումներ մտցնեն, ընդհակառակը, ավելի ու ավելի են նվաստանում Ռուսաստանի առջեւ: Ի դեպ, վերջերս էլ ռուսական թերթերում մի ուշագրավ հրապարակում կար. հետխորհրդային երկրներից միայն Տաջիկստանն ու Հայաստանն են, որ ռուսական ռազմաբազաները …

կարդալ ավելին

Ո՞ւմ կմիանա ԱԺԿ-ն

23.12.2005

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե «ԱԺԿ-ն շարունակելու է հետամուտ լինել այդպիսի այլընտրանքի ձեւավորմանը եւ այդ նպատակին հասնելու համար համագործակցելու է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ»: Շ. Քոչարյանն իր ղեկավարած կուսակցության հնարավոր համագործակցությունների մասին խոսելիս առայժմ անուններ չի տալիս: Իր եւ Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինքի» հնարավոր …

կարդալ ավելին

Տաքսի-տաքսի

23.12.2005

Արդեն տեւական ժամանակ է՝ Երեւանի տաքսիների վարորդները մի թեմա են քննարկում: Այն է` ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ընկերությունն օրերս ավելի քան 300 «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա է ներկրելու Հայաստան։ Ըստ վարորդների, մեքենաներից 150-ն արդեն բերվել է, սպասվում է եւս 150-ը: Նույն վարորդների շրջանում խոսվում է նաեւ այն մասին, թե Գ. Ծառուկյանի թիկնազորի պետն ունի …

կարդալ ավելին

Դեպի ձեւական ժողովրդավարություն

23.12.2005

Եվ այսպես, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանն ամենայն հավանականությամբ կստանա մոտ 236 միլիոն դոլար, ինչը մեր երկրի համար հսկայական գումար է, եւ, ի դեպ, ավելին է, քան ակնկալում էինք ստանալ։ Իհարկե, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նախագահը նաեւ բավականին կտրուկ նամակ է հղել նախագահ Քոչարյանին, որտեղ կոնկրետ նշվում է, թե ինչ քայլեր պիտի անի Հայաստանը` այդ գումարը …

կարդալ ավելին

Ընդդեմ Բալայանի

23.12.2005

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին` իբր միջազգային ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով Իտալիայում ձերբակալվել է հայ հրապարակախոս Զորի Բալայանը: Սխալմունքի պատճառն էր դարձել ադրբեջանական հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքը: Համոզվելով դրանում` իտալական իրավապահները գրողից ներողություն են խնդրել եւ բարի ճանապարհ մաղթել: Ինչպես հայտնի է, Զ. Բալայանը «Կիլիկիա» առագաստանավով ճանապարհորդում է Միջերկրական ծովով: Բրինդիզի նավահանգստում …

կարդալ ավելին

Լուկաշենկոյի չափ էլ չկա՞մ

22.12.2005

Ռուսաստանը եւ Բելառուսը երեկ համաձայնության են եկել 2006թ. Բելառուսին ռուսական գազի մատակարարման պայմանների շուրջ: Բելառուսի դեպքում գնի անփոփոխ մնալը ռուսները բացատրում են նրանով, որ գազամուղը պատկանում է «Գազպրոմին», իսկ նրա տակի հողն այս ընկերությունը երկար ժամանակով վարձակալել է։ Բելառուսը ՌԴ համար ուրիշ է։ Ամենաշատը տուժել ենք մենք, ամենաշատը մեր բնակչությունն է զգալու գազի գնի թանկացման …

կարդալ ավելին

Նշանակումներ

22.12.2005

ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Գրիշա Այվազյանը` ազատվելով Ոստիկանության Տաշիրի բաժնի պետի պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Նաիրի Սուքիասյանը, իսկ Ոստիկանության Տաշիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Ավետիք Ավետիսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով …

կարդալ ավելին

Ո՞ւր են ձեր անդամները

22.12.2005

Նոր ստեղծվելիք «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության համագումարի ժամանակ քննադատության ենթարկեց միացյալ ընդդիմությանը, որ չեն կարողանում հանրահավաքներին մարդ ապահովել: Նրա խոսքերով, այսօր հարթակին կանգնած 18 կուսակցությունների հայտարարագրած թվերին եթե նայենք, ապա բոլորը միասին 75 հազարից ավելի անդամ ունեն: Բայց հանրահավաքներին գալիս է ընդամենը մի քանի հազար մարդ: «Եթե այդ բոլոր …

կարդալ ավելին

Բենզին չունե՞ս

22.12.2005

Օրերս ԱԺ «ՕԵԿ» խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը հրաժարվել է իր անձնական վարորդի (տիկին Բիշարյանի եղբայրը) ծառայություններից, քանի որ վերջինս հաճախ տհաճ փաստի առջեւ էր կանգնեցնում իր պատգամավոր քրոջն ու ստիպում կարմրել։ Վերջերս, օրինակ, ԱԺ նախագահի հրահանգով պետք է լուսաբանվեր շրջաններից մեկում ՕԵԿ-ի կազմակերպած միջոցառումը։ Որոշ արկածներից հետո գիշերը ժամը 2-ին վարորդն ու 2 լրագրողներ մի …

կարդալ ավելին

Թռավ Փարիզ

22.12.2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, առողջությունը վերականգնելու նպատակով, դեկտեմբերի 19-26-ը կլինի Փարիզում։ Այդ ընթացքում վարչապետի որոշ պարտականությունները, վարչապետի իսկ որոշմամբ, կկատարի համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը։ Նախկինում եղել է նախադեպ, երբ վարչապետն իր պարտականությունները դրել է իր աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանի վրա։

կարդալ ավելին

Փոխադարձ սպառնալի՞ք

22.12.2005

Ընդդիմության մեղադրանքներին ի պատասխան, թե Ռ. Քոչարյանը հանրաքվեով «փչացրեց» կոալիցիոն բոլոր ուժերին, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Քոչարյանը` բացի քվեարկելուց, ուրիշ ձեւով չի մասնակցել հանրաքվեին: Իմ կարծիքով, քաղաքական ուժերը ոչ մի շեղում չեն տվել: Քոչարյանին ձեռք չի տալիս այն ուժերին, ովքեր իրեն սատարել ու սատարում են, դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ հետո իր դրությունը վատանա»: «Իսկ եթե …

կարդալ ավելին

Ֆորպոստի հետ` ֆորպոստի նման

22.12.2005

«ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարեց, որ ինքը միշտ եղել է ու կմնա ռուսամետ քաղաքական գործիչ: ՀՀ ամենառուսամետ քաղաքական գործչին խնդրեցինք մեկնաբանել մեր ռազմավարական գործընկերոջ կողմից գազի գնի երկու անգամ թանկացումը, ինչին ի պատասխան նա ասաց. «Նրանք ասում են. «եթե ուզում եք ունենալ էներգակիրներ ՌԴ ներքին գներով, ապա պետք է ունենաք համապատասխան կողմնորոշում: Իսկ եթե …

կարդալ ավելին

Ի՞նչը վատ կլինի` մազոխիստնե՛ր

22.12.2005

ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ԼՂՀ հարցի կարգավորումը վտանգի տակ է, «մազոխիստներ են»: «Առաջին անգամ միջազգային հանրությունն արձանագրում է, որ ԼՂՀ հարցում պետք է կիրառվի ինքնորոշման իրավունքը: Որեւէ ողջամիտ մարդ չի կարող այլ կերպ հասկանալ, քան կա իսկապես էական հաջողություն: Մենք միշտ երազել ենք սրա մասին: Մի՞թե մեզ չի …

կարդալ ավելին

Նիստը՝ Բաքվում

22.12.2005

Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հաջորդ՝ 8-րդ տարեկան նիստը կայանալու է 2006 թվականի հունիսի 11-ին կազմակերպությունում ներկայումս նախագահող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, այդ կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հրամանագիր է ստորագրել նիստը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով կազմկոմիտե ստեղծելու մասին: Այն ղեկավարելու է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը: Հաղորդվում է նաեւ, որ …

կարդալ ավելին

Գռեհիկին` գռեհկաբար

22.12.2005

«Իմ մարմնի ամենափափուկ մասն ավելի շատ ծալքեր ունի, քան այդ մի քանի երկրների չհաջողված գործակալի ուղեղը»,- երեկ հայտարարեց ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը` պատասխանելով Գառնիկ Իսագուլյանի այն հայտարարություններին, թե Մանուկ Գասպարյանի «ուղեղը ծալքեր չունի»:

կարդալ ավելին

Շան հաչոցից հեռու

22.12.2005

Պարզվում է, Անդրանիկ Մարգարյանը չի էլ իմացել, թե այս տարին ինչի տարի է եղել: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ տվեց իրեն Աքաղաղի տարին, նա պատասխանեց. «Գլխի չեմ ընկել, որ Աքաղաղի տարի է եղել, աշխատել ենք ինչպես նախորդ տարիներին»: «Իսկ գալիք` Շան տարում ի՞նչ կցանկանաք» հարցին նա այսպես արձագանքեց. «Շան հաչոց ինչքան քիչ լինի, այնքան լավ»:

կարդալ ավելին

Եկել են «բուլիժնիկներ նետելու» նոր ժամանակները

22.12.2005

Երեկ «Նոր ժամանակների» (ՆԺ) երրորդ արտահերթ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Պրն Կարապետյանը նաեւ հայտարարեց՝ «Ես համոզված եմ, որ եւ խորհրդարանական, եւ նախագահական ընտրություններն էլ լինելու են արտահերթ»: Պետք է նկատենք, որ «Նոր Ժամանակներ» կուսակցության երեկվա համագումարն առանձնացավ իր հեղափոխական տրամադրություններով: Խիստ հեղափոխական էր տրամադրված ոչ միայն «ՆԺ» …

կարդալ ավելին

«Առանց ԼՂՀ մասնակցության` բանակցությունների ամբողջական ձեւաչափ չկա»

22.12.2005

ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին շրջանում տարբեր գնահատականներ են հնչում: ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությունը գտնում են, որ 2006 թվականն ամենահարմար ժամանակահատվածն է հակամարտության կարգավորման համար: Սակայն վերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ մենք դեռ հեռու ենք հակամարտության կարգավորման ուղուց: ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ երեկ ճեպազրույց ունեցանք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի հետ: – …

կարդալ ավելին

Ընդդիմությունն ականազե՞րծ է

22.12.2005

«ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը երեկ կարծիք հայտնեց, որ ստեղծվելիք ընդդիմադիր նոր ֆորմատը լինելու է «ականազերծ»: Եվ իրենց կհաջողվի 2006 թվականին հեղափոխություն կատարել:

կարդալ ավելին