Ընդդիմության մեղադրանքներին ի պատասխան, թե Ռ. Քոչարյանը հանրաքվեով «փչացրեց» կոալիցիոն բոլոր ուժերին, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Քոչարյանը` բացի քվեարկելուց, ուրիշ ձեւով չի մասնակցել հանրաքվեին: Իմ կարծիքով, քաղաքական ուժերը ոչ մի շեղում չեն տվել: Քոչարյանին ձեռք չի տալիս այն ուժերին, ովքեր իրեն սատարել ու սատարում են, դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ հետո իր դրությունը վատանա»: «Իսկ եթե «փչացնի», դուք իր դրությունը կվատացնե՞ք» հարցին նա պատասխանեց. «Իր դրությունը չենք վատացնի… Ցանկացած ուժի շեղումը երկրի կայունությունն է վտանգում: Իսկ նա շահագրգռված է, որ կայունությունը պահպանվի»: