Շան հաչոցից հեռու

22/12/2005

Պարզվում է, Անդրանիկ Մարգարյանը չի էլ իմացել, թե այս տարին ինչի տարի է եղել: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ տվեց իրեն Աքաղաղի տարին, նա պատասխանեց. «Գլխի չեմ ընկել, որ Աքաղաղի տարի է եղել, աշխատել ենք ինչպես նախորդ տարիներին»: «Իսկ գալիք` Շան տարում ի՞նչ կցանկանաք» հարցին նա այսպես արձագանքեց. «Շան հաչոց ինչքան քիչ լինի, այնքան լավ»: