Նոր ստեղծվելիք «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցության համագումարի ժամանակ քննադատության ենթարկեց միացյալ ընդդիմությանը, որ չեն կարողանում հանրահավաքներին մարդ ապահովել: Նրա խոսքերով, այսօր հարթակին կանգնած 18 կուսակցությունների հայտարարագրած թվերին եթե նայենք, ապա բոլորը միասին 75 հազարից ավելի անդամ ունեն: Բայց հանրահավաքներին գալիս է ընդամենը մի քանի հազար մարդ: «Եթե այդ բոլոր կուսակցություններն իրենց մեկ երրորդը չեն կարողանում հանրահավաքի բերել, իսկ այդ թիվը շուրջ 50 հազար կլինի, ապա էլ ինչո՞ւ են գալիս, հարթակի վրա երեւում»,- ասաց պարոն Գասպարյանը: Նրա խոսքերով, առաջիկայում եթե ինքը չկարողանա իր կողմից ստեղծվելիք կուսակցության անդամների 80 տոկոսին բերել հանրահավաքի, ապա «էլ ես ի՞նչ լիդեր»: