«Նման գործընթացները որոշակի ժամանակ են պահանջում: Նոյեմբերի 27-ի հանրաքվեն լինելու է այս իշխանությունների վերջի սկիզբը, եւ այս գործընթացները շարունակվելու են: Ես, համենայն դեպս, պայքարում եմ ՀՀ-ում արդարություն, դեմոկրատական սկզբունքներ, արդար ընտրություններ ստեղծելու համար: Ինչ է անում ինքը` իշխանություններին գովերգելով, պաշտոնի ձգտելով, դա իր խնդիրն է: Ես ընդհանրապես վիրավորանքների կողմնակից չեմ եւ երբեք խնդիրները չեմ տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ: Չնայած, գտնում եմ, որ կան մարդիկ, ովքեր այլ կերպ չեն հասկանում»,- մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը` ի պատասխան ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունների, թե հեղափոխության գործընթացը ձախողելուց հետո Արամ Սարգսյանին մնացել է միայն սրա-նրա հասցեին անձնական վիրավորանքներ տալը: