Լուկաշենկոյի չափ էլ չկա՞մ

22/12/2005

Ռուսաստանը եւ Բելառուսը երեկ համաձայնության են եկել 2006թ. Բելառուսին ռուսական գազի մատակարարման պայմանների շուրջ: Բելառուսի դեպքում գնի անփոփոխ մնալը ռուսները բացատրում են նրանով, որ գազամուղը պատկանում է «Գազպրոմին», իսկ նրա տակի հողն այս ընկերությունը երկար ժամանակով վարձակալել է։ Բելառուսը ՌԴ համար ուրիշ է։ Ամենաշատը տուժել ենք մենք, ամենաշատը մեր բնակչությունն է զգալու գազի գնի թանկացման ազդեցությունը։ Այս ֆոնի վրա ծիծաղելի են ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերը, որը Սոչիում կայացած Քոչարյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո հպարտությամբ ասել է՝ «Ռուսաստանի առաջարկած գինն ամենացածրն է։ Մյուս երկրների համար ավելի բարձր գներ են սահմանվել»։