Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հաջորդ՝ 8-րդ տարեկան նիստը կայանալու է 2006 թվականի հունիսի 11-ին կազմակերպությունում ներկայումս նախագահող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, այդ կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հրամանագիր է ստորագրել նիստը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով կազմկոմիտե ստեղծելու մասին: Այն ղեկավարելու է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը: Հաղորդվում է նաեւ, որ տարեկան ժողովի շրջանակներում Բաքվում հունիսի 12-ին կայանալու է Սեւծովյան գործարար համաժողով: Դեռեւս հայտնի չէ, թե մասնակցելո՞ւ է արդյոք այդ նիստին Հայաստանը: