քաղաքականություն

Միջադեպ Ջավախքում

14.12.2005

Դեկտեմբերի 11-ին հերթական միջադեպն է գրանցվել Ջավախքում: Այս անգամ միջադեպի առիթ է դարձել այն, որ աշխատանքից ազատվել են հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Ժդանովական գյուղի մոտակայքի հսկիչ կետի ազգությամբ հայ բոլոր աշխատողները, որոնց փոխարեն աշխատանքի են ընդունվել վրացիներ` Թբիլիսիից եւ Վրաստանի այլ վայրերից: Քանի որ աշխատանքն անցակետում տեղացիներից շատերի եկամտի միակ աղբյուրն էր, իսկ վրացի հսկիչների …

կարդալ ավելին

Քոչարյանին պաշտոնանկ արեցին

14.12.2005

Մինչեւ հիմա ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում «Արդարություն» դաշինքը ներկայացնում էր Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը: Սակայն այն բանից հետո, երբ Շավարշ Քոչարյանն ինչպես` Հայաստանում, այնպես էլ` միջազգային կառույցներում սկսեց պաշտպանել սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի ներկայացրած նախագիծը, ԱԺԿ նախագահի եւ դաշինքի անդամների հարաբերությունները կտրուկ սրվեցին: Եվ հիմա, ինչպես ասում են, եկել է «ճտերը հաշվելու ժամանակը»: …

կարդալ ավելին

Նամակ Վրաց թագավորին

14.12.2005

Արցախյան պատերազմի կամավորականների անունից` գեներալ-մայոր, Արցախի բանակի հրամանատար Արկադի Թադեւոսյանը, Արցախի բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը եւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը երեկ բաց նամակ են հղել Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլուն: «Մտահոգիչ են վերջին շրջանում Ջավախքից եւ վրացական պետության մյուս հայաբնակ շրջաններից ստացվող լուրերը: Դրանք վկայում են այն մասին, որ վրացական կառավարությունը որդեգրել եւ …

կարդալ ավելին

Հեղափոխության օրը տեղափոխեցին տոներից հետո

14.12.2005

Նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքները կեղծված համարող հայաստանյան միավորված ընդդիմությունը շարունակում է հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու ուղղությամբ հանրահավաքային պայքարը: Այդ հանրահավաքները սակայն աչքի են ընկնում իրենց սակավամարդությամբ: Նկատենք, որ միավորված ընդդիմության շարքում կան մի քանի կուսակցություններ, որոնց անդամների թիվն, ըստ իրենց տվյալների, գերազանցում է մի քանի տասնյակ հազարը: Ո՞րն է ուրեմն ընդդիմության հանրահավաքների սակավամարդության պատճառը: Հայաստանի …

կարդալ ավելին

Հերթը հասավ տպագիր մամուլին

14.12.2005

Թերեւս ոչ ոք այլեւս չի զարմանա, եթե մի օր Ռոբերտ Քոչարյանն արթնանա ու հայտարարի, որ ինքը շա՜տ էր սիրում ընդդիմադիր թերթեր կարդալ, բայց չի կարողանում, որովհետեւ բացի իշխանամետ թերթերից` իր ձեռքն այլեւս որեւէ թերթ չի ընկնում, կամ բաժանորդագրվել է, բայց չեն տալիս: Հիմա էլ արդեն չենք զարմանում, երբ իշխանությունները հայտարարում են, թե «Ա1+»-ի հեռարձակման դադարեցումը …

կարդալ ավելին

Կարող է ներառվել

14.12.2005

«Regnum»-ի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է ներառվել 2006 թվականի փետրվարին կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում: Այս մասին հայտարարել է վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաբիյաթ Ասլանովան: Նրա վկայությամբ` Ադրբեջանի խորհրդարանականների նոր պատվիրակությունը կփորձի բարձրացնել Ղարաբաղի հարցը եւ պարզել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ու այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այդ հարցում: «Ադրբեջանցի յուրաքանչյուր պատգամավոր …

կարդալ ավելին

Վերադարձ անցյալին չի լինի

14.12.2005

Դեկտեմբերի 10-ին լրացավ ԼՂՀ անկախության շուրջ հանրաքվեի անցկացման 14-րդ տարեդարձը: Եվ այս կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է մի հայտարարություն: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԽՄ պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ ԼՂՀ-ում միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվեց հանրաքվե, որում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 99,89 տոկոսն արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախության օգտին: Դեկտեմբերի …

կարդալ ավելին

ՌԴ-ն համաձայն է երկքաղաքացիությանը

14.12.2005

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման ճանապարհին չկան որեւէ քաղաքական կամ օրենսդրական խոչընդոտներ»,- ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սահմանադրական օրենսդրության գծով Ռուսաստանի Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ Յուրի Շարանդինը: Նրա խոսքերով, Ռուսաստանի Սահմանադրությունում չկա երկքաղաքացիության ինստիտուտի արգելք եւ Հայաստանի հետ համապատասխան նորմատիվ-իրավական ակտերի ստորագրման դեպքում երկքաղաքացիության ինստիտուտի հաստատման հարցում երկու երկրների միջեւ չի լինի …

կարդալ ավելին

Ենթակոմիտեի նիստը` հունվարի 10-ին

14.12.2005

«525-րդ թերթ»-ի փոխանցմամբ` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ հունվարի 10-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի հերթական նիստը: Նիստում քննարկվելու են պատվիրակությունների ղեկավարների հաշվետվությունները, սակայն մինչ այդ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում՝ հետագա անելիքների քննարկման նպատակով: Հաշվետվությունները կամփոփի ու վերջնական հաշվետվության տեսքով ԵԽ …

կարդալ ավելին

Համաշխարհային առեւտրի ու զարգացման ասպարեզում առաջնորդող դիրքեր ստանձնելու ժամանակը

14.12.2005

Հիմա, երբ աշխարհի տարբեր երկրների առեւտրի նախարարները հավաքվելու են Հոնկոնգում` մասնակցելու Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախարարական վեհաժողովին, կարեւոր է, որ հիշենք, թե ինչ է դիտարկվում այս բանակցություններում. բախտախաղի է դրված ոչ այլ ինչ, քան մի բացառիկ հնարավորություն, որ սերունդներին կարող է ընձեռվել միայն մի անգամ, մասնավորապես` հնարավորություն է ընձեռվում վերացնել համընդհանուր աճին, տնտեսական հեռանկարներին ու աղքատության …

կարդալ ավելին

Սերգոն ու Բիլ Գեյթսը Հնդկաստանում

12.12.2005

Շարունակվում է Սերգո Երիցյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան: Շատերը կհիշեն Սերգո Երիցյանի տխրահռչակ «Կարծիք» հաղորդաշարը, որի շրջանակներում հեռուստալրագրող Սերգոն հայ հեռուստադիտողին ստիպում էր Հնդկաստանից իր ձանձրալի ռեպորտաժները դիտել: Եվ ահա, տարիներ անց Սերգոն դարձյալ Հնդկաստանում է, բայց արդեն` որպես նախարար: Դեկտեմբերի 8-ին ՀՀ պատվիրակությունն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի կենտրոն՝ «Տեխնոպարկ»: Այսօր Հնդկաստանում նկատվում …

կարդալ ավելին

Քաղաքական թեստ

12.12.2005

«Դուք` ԼՂՀ-ում կամ Հայաստանում իշխանավարման ընթացքում, պատերազմի ճակատային գործողություններից դուրս մարդ սպանե՞լ եք, կամ պատճառե՞լ եք մարդու սպանություն, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք մարդու սպանության մասին, կամ ներկա եղե՞լ եք մարդու սպանության»: «Անմեղ մարդկանց ազատազրկե՞լ եք, կամ պատճառե՞լ եք նման ազատազրկում, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին»: «1991թ. ի՞նչ սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, …

կարդալ ավելին

Մեզանի՞ց են արդարություն ուզում

12.12.2005

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքը համարում է ժամանակավրեպ եւ ոչ իրավական: Նրա խոսքերով, ընդդիմությունը հերթական սխալ ճանապարհով է առաջնորդվում: «Եթե իրենք պետք է ստորագրահավաք անցկացնեին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ նրանց անդամները ընտրահանձնաժողովներում աշխատեին ու արձանագրություններ կազմեին»,- ասել էր Տ. Թորոսյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Բազմիցս կրկնել ենք, …

կարդալ ավելին

Չվերընտրվեց

12.12.2005

Վերջերս կայացած «Արմատի» տարեկան ժողովում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի վերընտրվել։

կարդալ ավելին

Սիրտ են շահում

12.12.2005

ԼՂ հիմնախնդրի լուծման տարբերակներից մեկում նախատեսված է խաղաղապահ զորքերի տեղակայում հակամարտության սահմանագծում։ Նախատեսվում է, որ այդ խաղաղապահների կազմում կլինեն նաեւ ռուսական զորքերը։ Դրանով, ըստ էության, միջազգային համապատասխան կառույցները փորձելու են շահել ՌԴ բարեհաճությունը։

կարդալ ավելին

Կժամանի Մալցեւը

12.12.2005

Դեկտեմբերի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւի գլխավորած պատվիրակությունը: Վերջինիս անդամները կհանդիպեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Լ.Մալցեւի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

կարդալ ավելին

Թանկարժեք տղան

12.12.2005

Ալբանիայում տեղի ունեցած Սեւծովյան ավազանի երկրների գլխավոր ասամբլեայում վեճ է տեղի ունեցել վրացական եւ ՀՀ պատվիրակությունների միջեւ: Այն առաջացել է վրաց պատգամավոր Դավիթ Սագանելիձեի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ: Վեճը` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծային մայրուղու եւ Վրաստանի երկաթուղու աբխազական հատվածի պատճառով էր: Սագանելիձեն հարցազրույցում նշում է, որ ՀՀ պատվիրակությունն ամենաբազմամարդն էր, եւ Բաղդասարյանին ուղեկցում էր լրագրողների պատկառելի խումբ, …

կարդալ ավելին

Դե խոսե՛ք

12.12.2005

«Իսկ ո՞վ չգիտի, որ հանրաքվեի ընթացքում եղել են լցոնումներ ու խախտումներ»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը: Հարցին` եթե այդքան ակնհայտ էին խախտումներն ու կեղծիքները, ինչո՞ւ են իրենց անդամները ստորագրել հանձնաժողովների կազմած արձանագրության տակ, նա տարակուսած պատասխանեց. «Ստորագրել են նաեւ ընդդիմադիր հանձնաժողովականները, իսկ մենք ինչքան կարողացել ենք` պահել ենք, բայց անբարեխիղճ մարդիկ …

կարդալ ավելին

ՌԴ գազատարը՝ Եվրոպա

12.12.2005

Երեկ սկսվեց Հյուսիս-եվրոպական գազատարի շինարարությունը: Այն ՌԴ-ից Բալթյան ծովի տակով կանցնի մինչեւ Արեւմտյան Եվրոպա: 1200 կմ երկարությամբ գազատար խողովակը տրանզիտային պետություններ չի ունենալու եւ հասնելու է մինչեւ գերմանական Գրայսֆվալդ քաղաքը: Շինարարության ստորջրյա մասի արժեքը հաշվվում է 5 մլրդ դոլար: Նախատեսված է, որ ռուսական գազը խողովակներով Գերմանիա եւ Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներ կհասնի 2010թ.: Շինարարության համար …

կարդալ ավելին

Մոսկվան արցունքներին չի հավատում

12.12.2005

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Միջտարածաշրջանային ռուս-հայկական համագործակցությունը. իրավիճակը եւ հեռանկարները» անունը կրող կոնֆերանսը։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը։ Ինչպես եւ սպասվում էր, կոնֆերանսն իրենից ներկայացնում էր հիմնականում դեկլարատիվ բնույթի հայտարարություններ՝ անցյալ, ներկա եւ ապագա ձեռքբերումների մասին։ Իսկ որպես հիմնական ձեռքբերում` ներկայացվում էին կնքված …

կարդալ ավելին