Շարունակվում է Սերգո Երիցյանի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան: Շատերը կհիշեն Սերգո Երիցյանի տխրահռչակ «Կարծիք» հաղորդաշարը, որի շրջանակներում հեռուստալրագրող Սերգոն հայ հեռուստադիտողին ստիպում էր Հնդկաստանից իր ձանձրալի ռեպորտաժները դիտել: Եվ ահա, տարիներ անց Սերգոն դարձյալ Հնդկաստանում է, բայց արդեն` որպես նախարար: Դեկտեմբերի 8-ին ՀՀ պատվիրակությունն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի կենտրոն՝ «Տեխնոպարկ»: Այսօր Հնդկաստանում նկատվում է տնտեսական զգալի աճ, որի կարեւոր բաղադրամասն է կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այս օրերին Հնդկաստանում է գտնվում «Microsoft»-ի ղեկավար Բիլ Գեյթսը, որը հայտարարել է 1,7 մլրդ դոլար Հնդկաստանում ներդնելու պատրաստակամության մասին: