Ենթակոմիտեի նիստը` հունվարի 10-ին

14/12/2005

«525-րդ թերթ»-ի փոխանցմամբ` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ հունվարի 10-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի հերթական նիստը: Նիստում քննարկվելու են պատվիրակությունների ղեկավարների հաշվետվությունները, սակայն մինչ այդ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում՝ հետագա անելիքների քննարկման նպատակով: Հաշվետվությունները կամփոփի ու վերջնական հաշվետվության տեսքով ԵԽ ԽՎ Բյուրոյին կներկայացնի հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: