Թանկարժեք տղան

12/12/2005

Ալբանիայում տեղի ունեցած Սեւծովյան ավազանի երկրների գլխավոր ասամբլեայում վեճ է տեղի ունեցել վրացական եւ ՀՀ պատվիրակությունների միջեւ: Այն առաջացել է վրաց պատգամավոր Դավիթ Սագանելիձեի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ: Վեճը` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծային մայրուղու եւ Վրաստանի երկաթուղու աբխազական հատվածի պատճառով էր: Սագանելիձեն հարցազրույցում նշում է, որ ՀՀ պատվիրակությունն ամենաբազմամարդն էր, եւ Բաղդասարյանին ուղեկցում էր լրագրողների պատկառելի խումբ, այն դեպքում, երբ Վրաստանի պատվիրակությունը 2 հոգուց էր բաղկացած, քանի որ, ըստ Սագանելիձեի՝ «Վրաստանի խորհրդարանը միջոցներ չունի»: Թե այսքան «ծախսից» հետո Բաղդասարյանի գրոհն ինչպիսի պարտություն է ունեցել, կարդացեք` Խափանեցին հայկական ծրագիրը։