«Իսկ ո՞վ չգիտի, որ հանրաքվեի ընթացքում եղել են լցոնումներ ու խախտումներ»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը: Հարցին` եթե այդքան ակնհայտ էին խախտումներն ու կեղծիքները, ինչո՞ւ են իրենց անդամները ստորագրել հանձնաժողովների կազմած արձանագրության տակ, նա տարակուսած պատասխանեց. «Ստորագրել են նաեւ ընդդիմադիր հանձնաժողովականները, իսկ մենք ինչքան կարողացել ենք` պահել ենք, բայց անբարեխիղճ մարդիկ ամեն տեղ էլ կան. հոգնել են, որոշ դեպքերում դուրս են եկել տեղամասերից»: