քաղաքականություն

Աշխատանքը կգեղեցկացնի՞ պատգամավորներին

21.01.2006

ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո այսօր արդեն անհրաժեշտություն է առաջացել երկրի մի շարք օրենքներ, այդ թվում եւ` ԱԺ կանոնակարգ օրենքը համապատասխանեցնել երկրի Մայր օրենքի պահանջներին: ՄԱԿ խմբակցությունը հրաժարվել է մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքը ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով ԱԺ նախագահի որոշմամբ ստեղծված 5 հոգանոց հանձնաժողովի աշխատանքներին: Եվ հիմա իրենք իրենց սեփական նախագիծն են ներկայացրել ԱԺ-ին: …

կարդալ ավելին

Քոչարյանն արգելե՞լ է

21.01.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին արգելել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը վերաձեւել որպես կուսակցություն, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին արգելել է հիմնել կուսակցություն: Այս մասին հաղորդում են «Լրագիր» էլեկտրոնային թերթի աղբյուրները. «Թումանյանին մնում է մխիթարվել այն հույսով, թե ՀՅԴ-ն կրկին իր համամասնական ցուցակում տեղ կառաջարկի եւ կխոստանա ԱԺ-ում մեծամասնություն ունենալու դեպքում …

կարդալ ավելին

Ոստիկանություն չի դիմել

21.01.2006

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանը: Սակայն նա, ըստ մեր տեղեկությունների, չի դիմել իրավապահ մարմիններին: Այդ լուրերը փորձեցինք ճշտել անձամբ պարոն Սինոյանից. «Լավ էլի, պատի տակի խոսակցությունները հերիք է լսեք, լավ էլի»,- դեպքի մասին մեր հարցերին ի պատասխան` ասաց նա:

կարդալ ավելին

Մեզ ոչինչ չի սարսափեցնում

21.01.2006

– Ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացումը: Արդյոք հայկական կողմը բավարար ռեսուրսներ ունի՞ գազի գնի թանկացումը թույլ չտալու համար: Եվ հնարավոր համարո՞ւմ եք ուկրաինական սցենարի կրկնությունը: – Դեկտեմբերին «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մինչեւ ապրիլի 1-ը գազը տալու են նույն գնով, իսկ դրանից հետո նախնական որոշված 110 ԱՄՆ դոլարով: Բայց մենք …

կարդալ ավելին

Բացառվում է

21.01.2006

Մեր թղթակցի «Հնարավո՞ր է` նախարարությունների հաշվետվությունները լսելուց հետո առանձին ոլորտների վերաբերյալ ձեր եւ Ռ. Քոչարյանի գնահատականները տարբեր լինեն» հարցին ի պատասխան` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է. «Չեմ կարծում, քանի որ տարվա ընթացքում էլ եւ՛ ես, եւ՛ նախագահը հետեւել ենք նախարարությունների աշխատանքի ընթացքին: Որոշակի խնդիրներ քննարկել ենք նաեւ այն ժամանակ, երբ ներկայացրել են եռամսյակային կամ կիսամյակային …

կարդալ ավելին

Արմեն Հարությունյանը՝ օմբուդսմե՞ն

16.01.2006

Այս օրերին թռչնագրիպից հետո ամենաքննարկվող թեման ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին հերթափոխողի ով լինելն է: Եվ մինչ Լ. Ալավերդյանը հույսեր է փայփայում, թե ընդդիմությունն իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում, ու ինքը կվերադառնա իրենից վերցված աշխատասենյակն ու հետ կվերադարձնի իր ծառայողական մեքենան, իշխանություններն արդեն որոշել են, թե ով է զբաղեցնելու նրա …

կարդալ ավելին

Իսկապե՞ս շատ մոտ են

16.01.2006

Բրիտանական հեղինակավոր Jane’s Information Group կենտրոնի վերլուծաբանները վստահեցնում են, որ Ադրբեջանը վերջնականապես հավանություն է տվել ԼՂՀ կարգավիճակի հստակեցման համար հանրաքվե անցկացնելու գաղափարին: JIG-ի վերլուծաբանները պնդում են, որ Հայաստանը հակված է խնդրի փուլային կարգավորմանը: Իսկ դա ենթադրում է ԼՂՀ հարակից տարածքներից զորքերի դուրս բերում: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` հակամարտության գոտում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով պլանավորվում է միջազգային …

կարդալ ավելին

Ինքնախոստովանություն

16.01.2006

ԱԺ Արդարություն խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում չի բացառել իր անդամակցությունը Գագիկ Ծառուկյանի կողմից ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Վերջինս նաեւ ասել է, որ այդ կուսակցությանը կանդամակցեն այլ ընդդիմադիրներ եւս: Սակայն պարոն Դալլաքյանը կոնկրետ անուններ չի տվել:

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի հետ սիլի-բիլի քիչ արեք

16.01.2006

Մեր այս դիտարկմանն ի պատասխան, ՀԴԿ նախագահ, պատգամավոր Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Ոչ միան Ռուսաստանը, Իրանը նույնպես շահագրգիռ կլինի դրանում: Կասկած չունենաք, որ Իրանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներն օգտագործելու է, որպեսզի այս տարածաշրջան նման զորքեր չմտնեն, որովհետեւ այդ դեպքում Իրանը լրիվ կմեկուսացվի, եւ այլեւս չի կարողանա վերահսկել: Իսկ թե ինչ գործողություններ կարող են լինել …

կարդալ ավելին

Ավելի խիստ են լինելու

16.01.2006

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Նախագահը նշել է, որ ընթացիկ խնդիրը` պետբյուջեի եկամտային մասի ապահովումը, ծառայությունները կատարել են եւ նույնիսկ` մի քիչ էլ գերակատարել: «Ուզում եմ նաեւ իմանաք, որ նախագահի Վերահսկողական ծառայությունն արդեն չի լինելու ձեր գործընկերն` օժանդակելու առումով, ինչպես …

կարդալ ավելին

Օմբուդսմենն՝ ընդդեմ Նախագահի

16.01.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս տարվա իր առաջին հրամանագրով խախտեց բոլորովին վերջերս հանրաքվեով անցկացված նոր Սահմանադրությունը: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ստեղծված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ռ. Քոչարյանի` հունվարի 4-ին ստորագրած հրամանագրին: Եվ հիմա Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ստիպված է ինքն իր իրավունքները պաշտպանել ու արդեն դիմել է …

կարդալ ավելին

Ընդդիմությունը կակտիվանա առաջիկա օրերին

16.01.2006

Սահմանադրական փոփոխությունների մասնակիցների թվի վերաբերյալ իշխանություններն ու ընդդիմությունը ներկայացրեցին միմյանցից խիստ տարբեր թվեր: Ու հիմա ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ իրականում 1,5 մլն մարդ չի մասնակցել հանրաքվեին, ինչպես հայտարարում են իշխանությունները: Իր գործունեության ակտիվությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարեվերջին ընդդիմությունը հայտարարեց տարածքային կոմիտեներ ստեղծելու մասին: Բացի այդ, հայտարարվեց նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չմասնակցածների ստորագրահավաք: Իրականացման ի՞նչ …

կարդալ ավելին

Մաքսիմումից եւ մինիմումից անդին

16.01.2006

2003-ին ընդդիմության հանահավաքներին մասնակցում էր մոտ հարյուր հազար մարդ, 2004-ին` մոտ տաս հազար, 2005-ին` մոտ 2-4 հազար մարդ: 2005 թվականը մեր ընդդիմությունը («Արդարություն» դաշինք, տարբեր X+Y ֆորմատներ) սկսեց եւ ավարտեց «հեղափոխություն» վանկարկելով: Սակայն կարծում եմ, որ ընդդիմությունը 2006թ. մտավ շատ ավելի կորցրած, քան «հեղափոխություն» օպերացիայի տապալման հետեւանքներն էին: Ինչո՞ւ 2005-ին ընդդիմությունը ոչ միայն ձախողեց իր …

կարդալ ավելին

«Նոր առաջարկների» էությունը

16.01.2006

Վերջին մի քանի ամիսներին ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ինչ-որ անհասկանալի ակտիվություն է նկատվում։ Անհասկանալի, որովհետեւ շարունակ խոսվում է ինչ-որ համաձայնագրի ստորագրման եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխման մասին, խոսվում է բանակցություններում «լուրջ առաջընթացի» եւ 2006-ին խնդրի վերջնական կարգավորման հնարավորությունների մասին, բայց որեւէ կոնկրետ բան առայժմ հայտնի չէ։ Եվ կարելի է միայն ենթադրել, որ ինչ-որ նախնական ծրագիր …

կարդալ ավելին

Եվս երկու հայց

16.01.2006

Հունվարի 6-ին Լոս Անջելեսում հայազգի փաստաբանները հայց են հարուցելու «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի փոխանցմամբ` հայցում նշվելու է, որ գերմանական բանկերը մշտապես հրաժարվել են վերադարձնել այն գումարները, որոնք հայերը պահ են տվել այդ դրամատներին 1915-ի ցեղասպանությունից առաջ: Թերթը …

կարդալ ավելին

Նազարբաեւը երդվեց

16.01.2006

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երեկ կայացել է վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնամուտի արարողությունը: 16 տարի երկիրը ղեկավարող Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրվել է 2005 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ստանալով ընտրողների քվեների 91,15 %-ը: Ղազախստանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Աֆղանստանի նախագահները, Ադրբեջանի վարչապետը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը եւ բազմաթիվ այլ …

կարդալ ավելին

Շարոնի ղեկավարած կուսակցությունը կհաղթի

16.01.2006

Շարոնի հոսպիտալացումից մոտ մեկ շաբաթ անց էլ նրա ստեղծած «Կադիմա» կուսակցությունը շարունակում է վերելքը: Եթե ընտրությունները կայանային հիմա, ոչ թե մարտին, կուսակցությունը կստանար 44 տեղ` 4-ով ավելի, քան Շարոնի հոսպիտալացումից անմիջապես հետո: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները: Նախորդ հարցման համեմատությամբ` «Կադիմայի» մրցակից «Ավոդ» կուսակցության դիրքերը թուլացել են. այժմ նա կստանար 16 մանդատ, ինչը …

կարդալ ավելին

Չինաստանի նախկին նախագահին դատելու են

16.01.2006

Իսպանիայի Գերագույն դատարանը համաձայնել է քննության առնել հայցը, որով Չինաստանի նախկին նախագահը եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են 1980-1990-ական թթ. Տիբեթի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության մեջ: Նրանց մեղադրանք է ներկայացված նաեւ մարդկության հանդեպ գործած ոճրի, պետական ահաբեկչության եւ կտտանքներ կիրառելու համար: Հայցը ներկայացրել է տիբեթական իրավապաշտպան կազմակերպությունը, որը հայտարարել է, որ 1951թ.-ից սկսած` …

կարդալ ավելին

Յուրօրինակ հարգանք

16.01.2006

Այս մասին հայտարարել է Իսրայելի ոստիկանությունը: «Անցած մի շաբաթվա ընթացքում հանցագործության մակարդակը նվազել է 50%-ով: Կապվա՞ծ է դա արդյոք վարչապետ Արիել Շարոնի հիվանդության հետ, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- ասել է Ոստիկանության վարչության մամուլի քարտուղարը:

կարդալ ավելին

Նա սովոր է

31.12.2005

Մինչ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս օրերին նշում է իր ծննդյան 115 ամյակը, օրերս կալանավայրից հերթական նամակն է ստացվել: Օրերս մամուլում տպագրվեց «Դրո» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունու նամակը: Իսկ սրանից մոտ երկու ամիս առաջ էլ մամուլում հրապարակվեց «Դրո» գործով մեկ այլ դատապարտյալի` Արմենակ Մնջոյանի նամակը: Իսկ իրենց նամակներում նրանք ՀՅԴ վերնախավին` Հրանտ Մարգարյանին, Վահան Հովհաննիսյանին …

կարդալ ավելին