Շարոնի հոսպիտալացումից մոտ մեկ շաբաթ անց էլ նրա ստեղծած «Կադիմա» կուսակցությունը շարունակում է վերելքը: Եթե ընտրությունները կայանային հիմա, ոչ թե մարտին, կուսակցությունը կստանար 44 տեղ` 4-ով ավելի, քան Շարոնի հոսպիտալացումից անմիջապես հետո: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները: Նախորդ հարցման համեմատությամբ` «Կադիմայի» մրցակից «Ավոդ» կուսակցության դիրքերը թուլացել են. այժմ նա կստանար 16 մանդատ, ինչը 2-ով պակաս է, քան մի շաբաթ առաջ, իսկ «Լիկուդը»` 13 մանդատ` նախկին 14-ի փոխարեն: Վարչապետի պաշտոնակատար Էհուդ Օլմերտի հեղինակությունը նույնպես մեծացել է. հարցման ենթարկվածների 44%-ը նրան է համարում վարչապետի ամենահարմար թեկնածուն: