Եվս երկու հայց

16/01/2006

Հունվարի 6-ին Լոս Անջելեսում հայազգի փաստաբանները հայց են հարուցելու «Դոյչե բանկ» եւ «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների դեմ՝ պահանջելով վերադարձնել ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի փոխանցմամբ` հայցում նշվելու է, որ գերմանական բանկերը մշտապես հրաժարվել են վերադարձնել այն գումարները, որոնք հայերը պահ են տվել այդ դրամատներին 1915-ի ցեղասպանությունից առաջ: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ փաստաբաններ Մարկ Կիրագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը, որոնց ջանքերով «Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերությունները վերջին տարիներին ավելի քան 37 մլն դոլար են վերադարձրել ցեղասպանության զոհերի ժառանգներին, պահանջելու են նաեւ, որ գերմանական բանկերը փոխհատուցեն հայերին պատկանող այն գումարները, որոնք Թուրքիայի կառավարությունը բռնագրավել էր ցեղասպանության ժամանակ: Հայցի հեղինակները կոչ են արել ամերիկահայերին` բողոքի ցույց կազմակերպել «Դոյչե բանկի» Լոս Անջելեսի գրասենյակի առջեւ: