Քոչարյանն արգելե՞լ է

21/01/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին արգելել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը վերաձեւել որպես կուսակցություն, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին արգելել է հիմնել կուսակցություն: Այս մասին հաղորդում են «Լրագիր» էլեկտրոնային թերթի աղբյուրները. «Թումանյանին մնում է մխիթարվել այն հույսով, թե ՀՅԴ-ն կրկին իր համամասնական ցուցակում տեղ կառաջարկի եւ կխոստանա ԱԺ-ում մեծամասնություն ունենալու դեպքում Արտաշես Թումանյանին վարչապետ կարգել: Ինչպես 2003 թվականին»: