Իսպանիայի Գերագույն դատարանը համաձայնել է քննության առնել հայցը, որով Չինաստանի նախկին նախագահը եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են 1980-1990-ական թթ. Տիբեթի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության մեջ: Նրանց մեղադրանք է ներկայացված նաեւ մարդկության հանդեպ գործած ոճրի, պետական ահաբեկչության եւ կտտանքներ կիրառելու համար: Հայցը ներկայացրել է տիբեթական իրավապաշտպան կազմակերպությունը, որը հայտարարել է, որ 1951թ.-ից սկսած` ՉԺՀ-ի ղեկավարության մեղքով, ավելի քան մեկ միլիոն տիբեթցիներ սպանվել են կամ փախել երկրից: Հայցվոր կողմը կարծում է, որ դժվար թե գործը դատավճռին հասնի, բայց նրանք հույս ունեն այդպիսով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Տիբեթի ժողովրդի ողբերգության իրական մասշտաբի վրա: