Ոստիկանություն չի դիմել

21/01/2006

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանը: Սակայն նա, ըստ մեր տեղեկությունների, չի դիմել իրավապահ մարմիններին: Այդ լուրերը փորձեցինք ճշտել անձամբ պարոն Սինոյանից. «Լավ էլի, պատի տակի խոսակցությունները հերիք է լսեք, լավ էլի»,- դեպքի մասին մեր հարցերին ի պատասխան` ասաց նա: