Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե «ԱԺԿ-ն շարունակելու է հետամուտ լինել այդպիսի այլընտրանքի ձեւավորմանը եւ այդ նպատակին հասնելու համար համագործակցելու է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ»: Շ. Քոչարյանն իր ղեկավարած կուսակցության հնարավոր համագործակցությունների մասին խոսելիս առայժմ անուններ չի տալիս: Իր եւ Սամվել Բաբայանի ղեկավարած «Դաշինքի» հնարավոր համագործակցության մասին լուրերին պատասխանում է. «Նրանց համագումարի ընդմիջմանը Սամվել Բաբայանի հետ մի բաժակ սուրճ եմ խմել: Եթե մեկ բաժակ սուրճով է պայմանավորվում` ես այնքան մարդկանց հետ եմ սուրճ խմել, որ…»: Մեզ հասած տեղեկություններով` հնարավոր է, որ Շ. Քոչարյանը համագործակցի Գագիկ Ծառուկյանի հիմնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: