«ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարեց, որ ինքը միշտ եղել է ու կմնա ռուսամետ քաղաքական գործիչ: ՀՀ ամենառուսամետ քաղաքական գործչին խնդրեցինք մեկնաբանել մեր ռազմավարական գործընկերոջ կողմից գազի գնի երկու անգամ թանկացումը, ինչին ի պատասխան նա ասաց. «Նրանք ասում են. «եթե ուզում եք ունենալ էներգակիրներ ՌԴ ներքին գներով, ապա պետք է ունենաք համապատասխան կողմնորոշում: Իսկ եթե գտնում եք` ԱՄՆ-ը կամ եվրոպական երկրները պատրաստ են օգնելու արժանավայել կյանքով ապրելու, ապա տվեք այնքան գին, որքան էլ նրանք են տալիս»: