ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, առողջությունը վերականգնելու նպատակով, դեկտեմբերի 19-26-ը կլինի Փարիզում։ Այդ ընթացքում վարչապետի որոշ պարտականությունները, վարչապետի իսկ որոշմամբ, կկատարի համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը։ Նախկինում եղել է նախադեպ, երբ վարչապետն իր պարտականությունները դրել է իր աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանի վրա։